00:00:00

Սիրիայի ԱԳ նախարարը հայտարարել Է երկրում տնտեսական դրության վատթարացման մասին

13:42, 23 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Դամասկոսն այն կարծիքին է, որ միջազգային հանրակցությունը պետք է մեծացնի Սիրիային ցուցաբերվող օգնության ծավալը, որտեղ, այդ թվում ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով, դիտվում Է աղքատության աճ և բազային դեղամիջոցների անբավարարություն։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարարության ղեկավար Ֆեյսալ Միքդադը: «Անառարկելիորեն, այո՛: Պատժամիջոցները, որոնք սահմանվել են Միացյալ Նահանգների կողմից, ինչպես նաև միակողմանի հարկադրական միջոցները, շնչահեղձ են անում Սիրիայի ժողովրդին»,-ասել  է Միքդադը, պատասխանելով այն հարցին, թե պետք է արդյոք մյուս երկրները, նրա կարծիքով, մեծացնեն Սիրիային ցուցաբերվող օգնության ծավալները: Ինչպես նշել է արաբական հանրապետության դիվանագիտական գերտեսչության ղեկավարը, երկրի տնտեսական վիճակը չդադարող հակամարտության պայմաններում վերջին ժամանակներս էլ ավելի է վատթարացել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր