00:00:00

ԵՄ-ն ցանկանում է օրենք ընդունել սմարթֆոնների ընդհանուր լիցքավորման լար ստեղծելու մասին. Apple-ին այդ միտքը դուր չի եկել

18:33, 22 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Եվրահանձնաժողովը հինգշաբթի օրենսդրական առաջարկ կներկայացնի հեռախոսների, պլանշետների և ականջակալների համար ընդհանուր լիցքավորման լար կիրառելու մասին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին: Աղբյուրի տվյալներով՝ այս քայլն ավելի շատ ազդեցություն կունենա Apple ընկերության վրա, քան նրա մրցակիցների: ԵՄ օրենսդիրները վերջին տասնամյակի ընթացքում պարբերաբար առաջ են քաշում ընդհանուր լիցքավորման լարի գաղափարը՝ նշելով, որ դա ավելի լավ կլինի շրջակա միջավայրի համար և ավելի հարմար՝ օգտատերերի: Եվրահանձնաժողովում ցանկանում են, որ լիցքավորման լարերի վաճառքն առանձնանա գաջեթների վաճառքից: Ամերիկյան տեխնոլոգիական հսկան, որի iPhone-ները լիցքավորվում են իրենց հատուկ Lightning լիցքավորման լարով, հայտարարել է, որ լիցքավորումը նույնականացնելու գաղափարը կարող է խոչընդոտել նորարարությանը, մեծ թվով էլեկտրական թափոններ առաջացնել և նյարդայնացնել հաճախորդներին: Apple-ի մրցակից Android համակարգով աշխատող սմարթֆոնները լիցքավորվում են USB-C միակցիչների օգնությամբ: Ըստ Եվրոպական հանձնաժողովի ուսումնասիրության՝ 2018 թվականին բջջային հեռախոսների հետ վաճառված լիցքավորման լարերի կեսը USB micro-B միակցիչով են եղել, մինչդեռ 29 տոկոսը՝ USB-C, իսկ 21 տոկոսը՝ Lightning:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր