Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որը պաշտոնական այցով գտնվում Է ԱՄՆ-ում, մի շարք հանդիպումներ Է անցկացրել տարբեր երկրների ղեկավարների հետ, ինչպես նաև մասնակցել զուգահեռ անցկացվող միջոցառումներին, որոնք տեղի են ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հաղորդում Է կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը, Նյու Յորքում տեղի ունեցող Գլխավոր ասամբլեայի շրջանակում Ղարիբաշվիլին հանդիպում Է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Հանդիպմանը նշվել Է, որ 2022 թվականին լրանում Է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին, և ողջունել են, որ պետությունների հարաբերությունները ակտիվորեն զարգանում են ինչպես երկկողմ, այնպես Էլ բազմակողմ ձեւաչափով: Վրաստանի կառավարության ղեկավարն Ավստրիայի կանցլերին նաև շնորհակալություն Է հայտնել աջակցության համար եւ նրան հրավիրել Է Վրաստան:
Հանդիպման ավարտից հետո Վրաստանի վարչապետը մասնակցել Է Աֆղանստանի թեմայով բարձր մակարդակի երկխոսությանը, որը կազմակերպվել Էր Ավստրիայի վարչապետի կողմից: ՄԱԿ-ի ԳԱ-ի շրջանակներում Վրաստանի վարչապետը նաև հանդիպում Է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպումն անցկացվել Է ինչպես դեմ առ դեմ, այնպես Էլ ընդլայնված ձևաչափով: Խոսք Է գնացել տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Ղարիբաշվիլին ընդգծել Է նախագահ Էրդողանի առանձնահատուկ ջանքերը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա խորացման ուղղությամբ:
Հանդիպմանը նաև ուշադրություն Է դարձվել Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ համագործակցության հարցին, որի շրջանակներում կողմերը քննարկում են հարցերի լայն շրջանակ:
Վրաստանի վարչապետը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ միասին մասնակցել Է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի կողմից կազմակերպված միջոցառմանը: Հանդիպումն անցկացվել Է աշխատանքային ճաշի ձեւաչափով: Վրացական պատվիրակությունը՝ վարչապետի գլխավորությամբ, Նյու Յորք Է ուղեւորվել երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 20-ին: Այցի շրջանակներում սեպտեմբերի 24-ին պլանավորվել Է վրացական պետության ղեկավարի ելույթը Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, հաղորդել Է Sputnik-ը: