00:00:00

Ուկրաինայում գնդակոծել են նախագահ Զելենսկու օգնականի ավտոմեքենան

13:49, 22 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Այսօր առավոտյան Կիևի մերձակայքում անհայտ անձինք գնդակոծել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջին օգնական Սերգեյ Շեֆիրի ավտոմեքենան։ «Հարձակման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պաշտոնյայի վարորդը», - հաղորդել է Ուկրաինայի ազգային ոստիկանությունը՝ տեղեկացնելով նաև, որ մեքենայի ուղղությամբ ընդհանուր առմամբ 10 կրակոց է արձակվել։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմում Զելենսկու օգնականի դեմ իրականացված գործողությունը կապում են երկրի ղեկավարի և ազդեցիկ գործարարների միջև վերջին շրջանում ծագած տարաձայնությունների հետ։ «Նախագահի առաջին օգնականի մեքենայի գնդակոծումը մենք կապում ենք այն ագրեսիվ արշավի հետ, որ իրականացվում է վերջին շրջանում։ Դրա նպատակն է հակազդել օլիգարխների ազդեցությունը նվազեցնելու նախագահի ակտիվ քաղաքականությանը», - նշել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Միխայիլ Պոդոլյակը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր