00:00:00

Մերկելը հերքել է կանցլերի պաշտոնը լքելուց հետո Համբուրգ տեղափոխվելու մտադրության մասին լուրերը

23:39, 21 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հերքել է կառավարության ղեկավարի պաշտոնը լքելուց հետո Բեռլինից Համբուրգ տեղափոխվելու մտադրության մասին լուրերը: Նա համապատասխան հայտարարություն է արել երեքշաբթի օրը, երբ այցելել է Ռյուգեն կղզի՝ իր ընտրատարածքում հրաժեշտի շրջագայության ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Մերկելը (Կասներ օրիորդական անունը) ծնվել է 1954 թվականի հուլիսի 17-ին Համբուրգում ՝ լյութերական հովվի եւ ուսուցչի ընտանիքում: Նույն թվականին ընտանիքը տեղափոխվել է Կվիցով քաղաք: Հետագայում ընտանիքը բնակություն է հաստատել Բեռլինի մոտ գտնվող Տեմպլինում: 2000 թվականին Մերկելը դարձել է Քրիստոնեա-դեմոկրատական ​​միություն (ՔԴՄ) կուսակցության նախագահ (կազմակերպության պատմության մեջ առաջին կինը, ով զբաղեցրել է այս պաշտոնը): 2002-2005 թվականներին ղեկավարել է ՔԴՄ/ՔՍՄ խմբակցությունը: 2005 թվականի նոյեմբերի 22 -ին Բունդեսթագը Մերկելին ընտրել է կանցլեր։ Գերմանիայում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն սեպտեմբերի 26-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր