00:00:00

ՌԴ-ն ցավում է Ղրիմի ընտրությունների մասով Թուրքիայի դիրքորոշման համար. Պեսկով

14:54, 21 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն ափսոսանք է հայտնել՝ Ղրիմում Պետդումայի ընտրությունների արդյունքները չընդունելու մասին Թուրքիայի հայտարարության մասով և հույս հայտնել, որ երկրի դիրքորոշումը թերակղզու հարցով կփոխվի, գրում է ՏԱՍՍ  գործակալությունը։ «Չենք ընդունում նման հայտարարություններ և մենք բացեիբաց ասում ենք այդ մասին մեր թուրք գործընկերներին: Ղրիմի թեման այն հարցն է, որի շուրջ մեր դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են: Ցավում ենք Թուրքիայի նման դիրքորոշման համար, սակայն հուսով ենք, որ ժամանակի հետ քաղաքական կամք կդրսևորվի, և Թուրքիան կփոխի իր դիրքորոշումը՝ ընդունելով ճշմարտություն»,- ասել է Պեսկովը, ապա նաև հավելել, որ Թուրքիան Ռուսաստանի գործընկերն է, և հարցերը, որոնց մասով տարաձայնություններ կան, չպետք է խոչընդոտեն երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր