00:00:00

Aukus նոր միջազգային գործարքի կնքման ֆոնին՝ Ֆրանսիան չեղարկել է Մեծ Բրիտանիայի հետ պաշտպանության հարցով անցկացվելիք բանակցությունները

17:29, 20 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը չեղարկել է բրիտանացի պաշտոնակցի հետ նախատեսված բանակցությունները Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ավստրալիայի միջև կնքված նոր պաշտպանական համաձայնագրի շուրջ ծագած տարաձայնությունների պատճառով: Ինչպես հայտնում է BBC News-ը, Փարիզի բարկության պատճառը Ավստրալիայի կողմից ֆրանսիական սուզանվերի մատակարարման պայմանագրի խզում է: Թեև Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ֆրանսիան անհանգստանալու պատճառ չունի գործարքի առնչությամբ, Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլիի՝ այս շաբաթ Լոնդոնում կայանալիք հանդիպումը բրիտանացի գործընկեր Բեն Ուոլեսի հետ չեղարկվել է: Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի էր դարձել Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև 37 մլրդ դոլարի Հնդկախաղաղօվկիանոսյան անվտանգության նոր դաշինքի՝ AUKUS-ի ստեղծման, որից հետո Ավստրալիան չեղարկեց 2016 թվականին Ֆրանսիայի հետ կնքած պայմանագիրը խզելու մասին: Ակնկալվում է, որ դաշինքը կընդլայնի պաշտպանական կարողությունների փոխանակումը: Դաշինքի հիմնական նպատակներն են հակազդել Չինաստանին և աջակցել Ավստրալիային միջուկային սուզանավերի ձեռքբերման գործում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր