00:00:00

Նազարբաևը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

15:49, 20 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Շնորհավորելով Հայաստանի նախագահին՝ Նուրսուլթան Նազարբաևը մասնավորապես նշել է. «Վստահ եմ, որ երկար տարիների ավանդական ղազախա-հայկական համագործակցությունը, հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի վրա, հետագայում ավելի կամրապնդվի՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների։ Այս նշանակալից օրը, հարգելի Արմեն Վարդանի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նոր հաջողություններ բարձր պետական պաշտոնում, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր