00:00:00

Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն Սոչիում՝ սեպտեմբերի վերջին. Reuters

13:27, 18 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն սեպտեմբերին Սոչիում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրք պաշտոնյաներին: Նրանց խոսքով ՝ քննարկման հիմնական թեման լինելու է իրավիճակը սիրիական Իդլիբում: «Օրակարգի գլխավոր հարցը Սիրիան է, մասնավորապես՝ Իդլիբը: Իդլիբի (2020թ. մարտին հրադադարի ռեժիմ) համաձայնագրի պայմանները լիովին չեն իրականացվել», - Reuters-ը մեջբերում է աղբյուրին: Նրանց խոսքով՝ Էրդողանը Սոչի կայցելի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ելույթից հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր