Խորհրդարանն այսօրվա աշխատանքները սկսեց ՍԴ անդամի թափուր տեղի թեկնածուի հարցով: Հիշեցնենք, որ միակ թեկնածուն ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանն է:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազազնովն իր ելույթում ընդգծեց, որ շատ կարևոր է պետական գործչի մարդկային հատկությունները, շատ կարևոր է արժեքային համակարգը: Նա ընդգծեց, որ Հրայր Թովմասյանը ազնիվ, պարզ հայկական ընտանիքի անդամ է, սասունցի է, իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ հասել ու դարձել է լավ իրավաբան ու ընդունելի քաղաքական գործիչ: «Ունի պատասխանատվության բարձր զգացում, երբեք չի պաղկվել իր գործընկերների հետևում, ունի խիզախություն իր կարծիքն արտահայտելու՝ անկախ նրանից, թե դա ընդդիմության, իշխանության որևէ հատվածի դուր է գալիս, թե չէ»:
ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ Հրայր Թովմասյանը կառաջնորդվի հին հռոմեական հայտնի սկզբունքով, որ իր համար պետական շահը կլինի առաջնայինը բոլոր հարցերով ու գերակայությամբ:
Երեկ էլ իրենց ելույթներում Հրայր Թովմասյանին գովաբանել էին ՀՀԿ-ականներ Գևորգ Կոստանյանը, Ռուստամ Մախմուդյանը՝ նկատելով, որ նա արժանի է իսկապես այս պաշտոնին:
Հիշեցնենք, որ օրեր էլ առաջ ՀՀԿ-ականները գովաբանում էին Գևորգ Կոստանյանին, ով ընտրվեց Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ: