00:00:00

99 համարի երթուղայինը վթարի է ենթարկվել․ կան վիրավորներ

14:06, 02 մարտ 2018 Պատահարներ

Երեկ՝ մարտի 1-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Խանջյան փողոցում բախվել են ВАЗ 21099 մակնիշի 35 CZ 289 համարանիշի ավտոմեքենան և թիվ 99 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 4148 Տ համարանիշի միկրոավտոբուսը ինչի հետևանքով վերջինը բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 74 OM 444 համարանիշի և Mercedes մակնիշի 71 VS 711 համարանիշի ավտոմեքենաներին: shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1 հոգի Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր