00:00:00

Էական փոփոխություններ կլինեն կառավարության կազմում. Փաշինյան

18:05, 08 մայիս 2018

ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո ՆիկոլՓաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ աշխատանքային մթնոլորտում քննարկումներ կունենան՝ հաշվի առնելով ընթացիկ քաղաքական իրավիճակի առանձնահատկությունները: «Մենք ենք ասում ենք համերաշխություն, դա չի կարող ուղղակի կարգախոս լինել»,-նշեց նա: Կառավարության հետագա պաշտոնյաների անուններ Փաշինյանը չտվեց՝ նշելով, որ բազմաթիվ թեկնածուներ կան, սակայն դրանք դեռ պիտի քննարկվեն: «Իհարկե, էական փոփոխություններ կլինեն կառավարության կազմում»,-նշեց նա: Նիկոլ Փաշինյանը նաև հույս հայտնեց, որ մայիսի 14-ին երկկողմ հանդիպում կլինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հարցին, թե ՀՀԿ-ն կլինի կառուցողական ընդդիմություն, նա արձագանքեց. «Կարծում եմ՝ բոլորս էլ կլինենք կառուցողական ու հաջողության կհասնենք»: «Առաջին ամենակարևոր քայլը ընտրականհամակարգի բարեփոխումների մեկնարկն է»,-հավելեց նորընտիր վարչապետը: Վերջինս հավելեց՝ սուպերվարչապետական համակարգ չպետք է լինի, այս ուղղությամբ ևս փոփոխություններ են լինելու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր