00:00:00

Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ

17:34, 08 մայիս 2018

Ազգային ժողովում քիչ առաջ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ: Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց 59 պատգամավոր, 42 դեմ քվեարկեց պատգամավոր: Ավելի վաղ ՀՅԴ, «Ելք» ու «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու: Իսկ քիչ առաջ էլ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ 10 + 1 ձայն կտան Նիկոլ Փաշինյանին: Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մայիսի 1-ին, Նիկոլ Փաշինյանը չէր ընտրվել վարչապետ, ՀՀԿ-ից միայն Ֆելիքս Ցոլակյանն էր այդ ժամանակ կողմ քվեարկել: https://www.youtube.com/watch?v=cxj_Rs3v4RY&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր