00:00:00

Ընթացքը մի տեսակ տոնական չի․ Արամ Սարգսյանի ելույթը

17:12, 08 մայիս 2018

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն խորհրդարանում իր ելույթում ասաց, որ ամբողջ ընթացքը մի տեսակ տոնական չի, ինչ որ անհավես է: «Այսօր մենք ընտրում ենք ոչ թե ԱԺ-ում ներկայացված խմբակցութույնների 1/3-րդի թեկնածուին, այլ ՀՀ սահմանադրության պահանջն ենք կատարում, որն է՝ ժողովրդի կամքը օրենք է, իսկ մեզ բոլորիս արդեն իսկ ակնհյատ է և պարզ, որ ժողովուրդը իր ամբողջականության և մեծամասնության մեջ ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս ուզում է իր իշխանության իրացումը տեսնել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչին, հուսով եմ, այսօր դրական պատասխան կտանք»,- նշեց Սարգսյանը։ Նա նաև նշեց, որ շատ լավ հասկանում է Հանրապետականին՝ ընդգծելով, որ ցանկության դեպքում սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը կարող է նաև նրանցը լինել։ «Անսխալական մարդ, առավել ևս անսխալական քաղաքական ուժ գոյություն չունի»,- հավելեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր