00:00:00

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Պուտինին

17:06, 08 մայիս 2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ինչպես  տեղեկագրին ՀՀ նախագահի աշխատակազմից, շնորհավորական ուղերձում ասվում է. «Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրի, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ձեր բազմամյա պետական գործունեությունը, հարուստ քաղաքական փորձն ու ի շահ Ռուսաստանի բարգավաճման և այդ երկրի քաղաքացիների բարօրության՝ նախանշված նպատակներին հասնելու հետևողականությունն արժանացրել են Ձեզ բարձր հեղինակության և հայրենակիցների խորը հարգանքին: Այսօր ցանկանում եմ հատուկ ընդգծել անձամբ Ձեր հսկայական ավանդը մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում՝ միջպետական փոխգործակցության ողջ սպեկտրով, այդ թվում և համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական, ռազմա-տեխնիկական, գիտական, հումանիտար և այլ ոլորտներում: Հայաստանում բարձր են գնահատում Ձեր սկզբունքային դիրքորոշումը և հետևողական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու արդար կարգավորման հարցում: Ցանկանում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, քաջ առողջություն և նոր հաջողություններ Ձեր պետական գործունեությունում, իսկ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին՝ բարեկեցություն և բարգավաճում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր