00:00:00

8-ի փոխարեն ՀՀԿ-ն 12 ձայն կտա Փաշինյանին

23:14, 07 մայիս 2018

Վաղը՝ մայիսի 8-ին՝ ժամը 12-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը, միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: Ընտրվելու համար Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է 53 ձայն: Այսինքն՝ եթե հիշենք, որ «Ելք», ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցություններն ի սկզբանե աջակցում էին Փաշինյանի թեկնածությանը, նրա համար արդեն 45 ձայն կար: Ընտրվելու համար նրան անհրաժեշտ է ևս 8 ձայն: ՀՀԿ-ն ինչպես ավելի վաղ, այսօր ևս հայտարարեց, որ աջակցելու ու օժանդակելու են, որ վաղը ունենանք վարչապետ՝ խմբակցության որոշ անդամների հորդորելո կողմ քվեարկել: Irakanum.am-ի տեղեկություններով՝ այդ 8-ի ձայնի փոխարեն ՀՀԿ-ն որոշել է ևս 4 ձայն տալ Փաշինյանին, այսինքն՝ 12 կողմ քվեարկող կլինի «Հանրապետական» խմբակցությունից:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր