00:00:00

Արցախում լարվածության աճը չի կարելի բացառել. Արմեն Սարգսյան

02:25, 08 մայիս 2018

Արցախում լարվածության աճը չի կարելի բացառել:  Այս մասին  «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանում իշխանափոխությունը ինչպես կարող է ազդել ղարաբաղյան հակամարտության վրա: Նա նշել է, որ Սահմանադրության համաձայն, ամբողջ գործադիր իշխանությունը գտնվում է վարչապետի ձեռքում: «Այսինքն քաղաքական գնահատականը եւ ծրագրերը պետք է որոշվեն կառավարության շրջանակներում: Այլ բան է, որ հաշվի առնելով միջազգային հարցերում իմ փորձը, նրանք կարող են ինձ խորհրդի համար դիմել: Եվ ես ուրախ եմ արտահայտել իմ կարծիքը: Ես շատ հստակ կարտահայտեմ իմ կարծիքը, եթե տեսնեմ, որ զարգացումները գնում են սահմանադրության, օրենքի եւ ժողովրդի շահերի խախտման ուղղությամբ», - ասել է նա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր