00:00:00

Վաղը հայտարարում եմ ոչ աշխատանքային օր. Փաշինյան

02:19, 08 մայիս 2018

Ունենք 95 տոկոս հավանականություն, որը վաղը ժողովրդի թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ «Վաղը, 12-ին Ազգային ժողովում սկսվելու է վարչապետի ընտրությունը։ Ինչպես պայմանավորվել են, ժամը 11-ից կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին հավաքվել Հանրապետության հրապարակում։ Արդեն իսկ պաշտոնական հավաստիացում եմ ստացել, որ ժողովրդի թեկնածուի օգտին քվեարկելու է ՀՅԴ, «Ելք», «Ծառուկյան» դաշինք խմբակցությունները եւ ՀՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ։ Ունենք 95 տոկոս հավանականություն, որը վաղը ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ»,- ասել է Փաշինյանը։ Նա նաեւ նշել է, թե իրեն հարցնում են՝ վաղը գործադուլ-դասադուլ չենք անում։ «Ոչ, ժողովուրդ, ես ուղղակի վաղը հայտարարում եմ ոչ աշխատանքային օր»,- ասել է Փաշինյանը, որ հավաքվելու են Հանրապետության հրապարակում՝ ժողովրդի հաղթանակը նշելու։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր