00:00:00

Բրավո: Բայց գործը նոր է սկսվելու. Սերժ Թանկյան

02:02, 08 մայիս 2018 Քաղաքականություն

Աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ վերջապես օդանակավակայանից հասան Հանրապետության հրապարակ: Այստեղ երգիչը ողջունեց ներկաներին՝ ներողություն խնդրելով ֆիզիկապես ուշանալու համար: «Բայց հավատացեք, որ վերջին 2-3 շաբաթը հոգեպես ձեզ հետ ենք եղել: Շնորհակալ եմ ձեր ուժի համար, հիմա արդեն ամբողջ աշխարհը ձեզ է նայում որպե դրական օրինակ, երգով, պարով ու ժպիտո հասաք ձեր նպատակին: Աշխարհը տարիներ շարունակ մեզ ճանաչում է Ցեղասպանությամբ, բայց հիմա մեզ ճանաչում են այս հեղափոխությամբ: Սիրո ուժն է, որ հաղթահարեց բոլոր մյուս ուժերին»,-ասաց նա: Վերջինս շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին ու շարժման կազմակերպիչներին այս խաղաղ ու արդյունավետ պայքարի համար: «Բրավո: Բայց գործը նոր է սկսվելու, պետք է շարունակենք մեր պայքարը՝ փոփոխություններով»,-նշեց նա, ապա իր կատարումը նվիրեց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր