00:00:00

Միշտ աչքներս նրա վրա կպահենք, որ վստահ լինենք, որ մեզ չի հուսահատեցնի. Սերժ Թանկյանը՝ Փաշինյանի մասին

01:15, 08 մայիս 2018

Հայաստան ժամանած աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը օդանավակայանում լրագրողների հետ զրույցում Հայաստանում տեղի ունեցածը գեղեցիկ հեղափոխություն անվանեց: «Ժամանակը եկել էր, երբ ժողովուրդը ոտքի է կանգնում, ոչ մի բան չի կարող կասեցնել նրան»,-ասաց նա: Աշխարհահռչակ երաժիշտը հավելեց, որ երկու շաբաթ չեն քնել, հետևել են, ու հավատացրեց՝ ամբողջ սփյուռքահայությունը հոգով-սրտով հայաստանցիների հետ է: Նա ասաց, որ իր համար երազանք էր այս հաղթանակը՝ երազանք, որն իրականացել է: Թանկյանն ասաց, որ լուրջ հույսեր կան՝ Նիկոլ Փաշինյանի հետ կապված: «Մեր ժողովրդի թեկնածուն է, և միշտ աչքներս նրա վրա կպահենք, որ վստահ լինենք, որ մեզ չի հուսահատեցնի, բայց ինքը արդեն ժողովրդից ծնած է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր