00:00:00

«Շիրակ»-ի պատասխանը՝ ՀՖՖ-ին

00:45, 08 մայիս 2018 Սպորտ

«Շիրակ»-ի մամուլի քարտուղարությունը պատասխանել է ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի հայտարարությանը. «Ի պատասխան ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի հայտարարությունը՝ ցանկանում ենք ևս մեկ անգամ կրկնել, որ «Շիրակ» ակումբը տեղյակ չի եղել ակումբի աշխատակցի գործողություններից։ Արարատ Հարությունյանը փորձ է արել պայմանավորվածություն ձեռք բերել, և հարց է թե ում նախաձեռնությամբ, «Բանանց» - «Շիրակ» հանդիպման ելքի վրա ազդելու, սակայն այն ոչնչով չի ավարտվել։ «Շիրակի» բոլոր 48 միավորները թիմի ֆուտբոլիստների, մարզիչների քրտինքով արժանվույն վաստակած են։ Նշենք նաև, որ Կարգապահական կոմիտեի նիստին «Շիրակ» ակումբից, որին մեղադրում են պայմնավորված խաղ կազմակերպելու մեջ, ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել՝ պարզաբանումեր ստանալու համար։ Մենք դա համարում ենք մեր իրավունքների խախտում, հատկապես երբ որոշումը մեծապես ազդում է ակումբի՝ առաջնությանում մրցաշարային աղյուսակում դիրքի վրա։ Ակումբի իրավաբաններն արդեն իսկ նախապատրաստել են բոլոր պահանջվող փաստաթղթերը, որոնք կներկայացվեն բողոքարկման։ Հորդորում ենք ֆեդերացիային չկայացնել վերջնական որոշումը և պահպանել բողոքարկման համար տրված 7 օրյա ժամկետը»,- նշված է «Շիրակ»-ի տարածած հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր