00:00:00

Բեգլարյանն ու Կոստանյանը վիճել են Ս. Սարգսյանի հեռանալուց հետո. նոր մանրամասներ

00:20, 08 մայիս 2018

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցել վիճաբանություն ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախկին  նախարար Գագիկ Բեգլարյանի եւ նախկին դատախազ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանի միջեւ: ՀՀԿ նիստից հետո Գեւորգ Կոստանյանը մեր՝ վիճաբանությանը վերաբերող հարցերին կցկտուր պատասխաններ տվեց: Մասնավորապես հարցին, թե ի՞նչ վիճանանություն է տեղի ունեցել իր եւ Գագիկ Բեգլարյանի միջեւ Կոստանյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Իսկ ինչ ե՞ք կարծում ինձ հետ կարող է վիճաբանություն տեղի ունենա: Իմ հետ մի քիչ դժվար է...»: Թեմայի վերաբերյալ նմանատիպ բոլոր հարցերին Գեւորգ Կոստանյանը տալիս էր նույն պատասխանը: Մինչդեռ վիճաբանության ընթացքում նաեւ փոխադարձ հայհոյանքներ են հնչել: Irakanum.am-ը փորձեց պարզաբանում ստանալ նաեւ Գագիկ Բեգլարյանից: Վերջինիս հեռախոսին պատասխանած անձը, ով ներկայացավ, որպես Բեգլարյանի օգնական հայտնեց, թե նա զբաղված է, եւ ավելի ուշ կապ կհաստատի մեզ հետ: Irakanum.am-ին որոշ մանրամասներ է հայտնի դարձել Բեգլարյան- Կոստանյան վիճաբանությունից: Մասնավորապես թեման ներքաղաքական վերջին զարգացումներն են եղել:  Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նախ Բաղդասարյանը ասաց, թե վիճաբանության թեման աշխարհաքաղաքական է եղել: Երբ Բաղդասարյանին խնդրեցինք մեկնաբանել իր խոսքը նշեց. «Սովորական... բարձր ձայներ էին... ընդհանուր էր միայն իրանց մեջ չէր, քաղաքական վիճաբանություն էր, որը ավարտվեց»: Բաղդասարյանը նշեց, որ այն արագ հարթվել է: Նշենք, որ կողմերի միջեւ վիճաբանությունը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո: Սա հաստատեց նաեւ Վահրամ Բաղդասարյանը: Ի դեպ մեր աղբյուրները հայտնում են, որ Կոստանյան- Բեգլարյան վիճաբանությունը Վահրամ Բաղդասարյանի հետ միասին  փորձել է հարթել Տարոն Մարգարյանը: Նրանք ապա դուրս են եկել պատշգամբ: Մեկ անգամ եւս ներկայացնում ենք Գեւորգ Կոստանյանի «հերքումը»: https://www.youtube.com/watch?v=8B--v0lTTZg

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր