00:00:00

Աթենքում անկարգություններ են տեղի ունեցել պարտադիր պատվաստման դեմ հանրահավաքում

14:41, 30 օգոստոս 2021 Աշխարհ

Օգոստոսի 29-ի երեկոյան Աթենքում բազմահազարանոց հանրահավաք Է տեղի ունեցել առանձին կատեգորիայի քաղաքացիների պարտադիր պատվաստման դեմ. հանրահավաքից հետո եղել են ոստիկանության հետ մի խումբ երիտասարդների բախումներ, ոստիկանությունը կիրառել Է արտասվաբեր գազ և ձերբակալել 47 մարդու: Այդ մասին ասվում Է ոստիկանության հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրա տվյալներով՝ «Սինտագմա» հրապարակում անցկացված հանրահավաքին մասնակցել Է 7,5 հազար մարդ: «Այսօր ժամը 18:00-ին սոցիալական ցանցերում տարբեր կազմակերպությունների և խմբերի Էջերի միջոցով հանրահավաք անցկացնելու կոչից հետո «Սինտագմա» հրապարակի շրջանում հանրահավաքի Էր հավաքվել շուրջ 7,5 հազար մարդ: Մի խումբ մարդիկ ժամը 20:15-ին Անհայտ զինվորի հուշարձանի առջև հարձակվել են ոստիկանների վրա, նետել «Մոլոտովի կոկտեյլներ», ազդանշանային հրթիռներ, շշեր և այլ առարկաներ՝ փորձելով ճեղքել արգելաշղթան և ուղղվել խոհրդարան տանող աստիճաններով»,-ասվում Է ոստիկանության հաղորդագրության մեջ: Ոստիկանությունը գրոհները ետ մղելու համար օգտագործել Է ջրանետ և արտասվաբեր գազ: Հավաքվածների հիմնական մասը ցրվել Է, ոչ մեծ խմբեր մնացել են «Սինտագմա» հրապարակի շրջանում ու հարակից փողոցներում և որոշ ժամանակ անց նույնպես հեռացել են: Ոստիկանները ձերբակալել են 47 մարդու և տարել Ատտիկայի անվտանգության վարչության պետական անվտանգության բաժին, որտեղ հետաքննություն Է տարվում, ասվում Է հաղորդագրության մեջ: Տեղի ունեցածի մասին տեղեկացվել Է Աթենքի դատախազությանը: Նման հանրահավաք Է տեղի ունեցել Սալոնիկում: Դրան մասնակցել Է մի քանի հարյուր մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր