00:00:00

Քաբուլում զոհերի թիվը հասել է 170-ի

22:48, 28 օգոստոս 2021 Աշխարհ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 170-ի: Այս մասին հայտնում է CBS-ը՝ հիմնվելով Աֆղանստանի առողջապահության նախարարության վրա: Հրատարակությունը գրում է, որ մահացածների մեծ մասը աֆղանցիներ են: Պայթյուններից հետո հազարավոր աֆղանցիներ կրկին փորձում են լքել երկիրը Քաբուլի օդանավակայանի միջոցով: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության տվյալներով, մոտակա ամիսներին ավելի քան կես միլիոն մարդ կարող է լքել Աֆղանստանը: Կոալիցիոն ուժերը օգոստոսի 14-ից հետո Աֆղանստանից դուրս են բերել մինչև 105 հազար մարդու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր