00:00:00

Փարիզում անհայտ անձինք հակասեմական կարգախոսներով պղծել են գերեզմանատան պատը

20:08, 28 օգոստոս 2021 Աշխարհ

Անհայտ անձինք Ֆրանսիայի արեւելյան Ռուֆաշ կոմունայում գերեզմանատան պատին հակասեմական կարգախոսներ են գրել, տեղեկացնում է «Վեստին»՝ հղում անելով Գրանդ Էստ շրջանի խորհրդի նախագահ Ժան Ռոթներին: «Ռուֆաշում հակասեմականության հերթական դրսեւորումն է, այն էլ՝ չափազանց կոպիտ: Սա անընդունելի է»,- գրել է ղեկավարը իր Twitter-ում՝ կոչ անելով երկրի իշխանություններին միջոցներ ձեռնարկել այս գաղափարախոսության տարածման դեմ, հատկապես՝ իր տարածաշրջանում, ինչպես նաեւ հետաքննել եւ պատասխանատվության ենթարկել գրությունների հեղինակներին: Ավելի ուշ դեպքի վայր ժամանած ոստիկանները անհապաղ պատի վրայից ջնջել են դրանք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր