00:00:00

Ջասթին Թրյուդոն չեղարկել է ելույթը նախընտրական քարոզարշավի շրջանակում՝ «կատաղի» ցուցարարների պատճառով

18:41, 28 օգոստոս 2021 Աշխարհ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ստիպված է եղել չեղարկել ընտրական քարոզարշավը, երբ մի խումբ «կատաղի» ցուցարարներ խափանել են միջոցառման անցկացումը: Ինչպես հայտնում է BBC News-ը, կանադացի վարչապետը նախատեսում էր իր աջակիցների առաջ ելույթ ունենալ Օնտարիո նահանգի Բոլթոն քաղաքում, սակայն միջոցառումը չեղարկվել  անվտանգության նկատառումներից ելնելով: Տասնյակ ցուցարարներ հավաքվել էին հանրահավաքի անցկացման վայրում և անպարկեշտ արտահայտություններ ին բացականչում՝ թույլ չտալով վարչապետին ելույթ ունենալ: Կանադայում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 20-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր