00:00:00

Իրանի Անվտանգության խորհուրդը կարծում է, որ Բայդենի եւ Բենեթի հայտարարությունները սպառնում են Թեհրանին

17:18, 28 օգոստոս 2021 Աշխարհ

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին իր Twitter-ում անդրադարձել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի առաջին հանդիպմանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ եւ Իրանի հասցեին նրանց սպառնալիքներին, հայտնում է IRNA-ն: «Բենեթի եւ Բայդենի առաջին հանդիպումը եւ Իրանի դեմ «այլ տարբերակներ» օգտագործելու շեշտադրումը, ինչն անօրինական սպառնալիք է մի երկրից մյուսը: Իրանն իրեն պատասխան քայլեր ձեռնարկելու  իրավունք է վերապահում «հասանելի տարբերակներին»,- գրել է Շամհանին: Ավելի վաղ Բայդենը Բենեթի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է այլ միջոցներ ձեռնարկել՝ Իրանին միջուկային զենքի մշակել թույլ չտալու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր