00:00:00

Ֆրանսիան կապ է հաստատել թալիբների հետ Աֆղանստանից իր քաղաքացիների տարհանումը հեշտացնելու համար

23:19, 27 օգոստոս 2021 Աշխարհ

Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ-ին:
«Խոսքը թալիբների հետ օպերատիվ շփումների մասին է ՝ տարհանման խնդիրները թեթևացնելու համար», - նշել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
Նա հավելել է, որ շփումները տեղի են ունեցել Դոհայում և Քաբուլում «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ:
Ավելի վաղ, Ֆրանսիայի ԱԳՆ-ին առընթեր պետքարտուղար Կլեման Բոնը հայտնել էր, որ օգոստոսի կեսերից ֆրանսիացի զինվորականները Քաբուլից տարհանել են շուրջ 3 հազար ֆրանսիացիների և աֆղանցիների, որոնց անվտանգությունը սպառնալիքի տակ էր Աֆղանստանում թալիբների իշխանության գալու կապակցությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր