00:00:00

Բեռլուսկոնիին հոսպիտալացրել են Միլանում

14:45, 27 օգոստոս 2021 Աշխարհ

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին հոսպիտալացրել են Միլանում: Ինչպես ՏԱՍՍ-ին հաղորդել Է նախկին վարչապետի ներկայացուցիչը, 84-ամյա քաղաքական գործչի ինքնազգացումը բավարար է: «Հոսպիտալացումն անհրաժեշտ Էր հանգամանալից կլինիկական հետազոտության համար»,- նշել Է գործակալության զրուցակիցը: «Սան Ռաֆայելե» հիվանդանոցում Բեռլուսկոնին գտնվում Է օգոստոսի 26-ից: Ինչպես նշել Է ANSA գործակալությունը, նախկին վարչապետը կանցնի հերթական հետազոտությունը գրեթե մեկ տարի առաջ COVID-19-ով հիվանդանալուց հետո: Բեռլուսկոնիի մոտ կորոնավիրուսային վարակը հայտնաբերվել Է սեպտեմբերի 2-ին, ավելի ուշ զգուշությունից ելնելով նրան հոսպիտալացրել են: Քաղաքական գործչի մոտ ախտորոշվել Էր երկկողմանի թոքաբորբ վաղ փուլում: Նա հիվանդությունը համարել Է «դժոխային»: Մի քանի տարի առաջ Բեռլուսկոնին սրտի լուրջ վիրահատություն Է տարել: Նա վերջին ամիսների ընթացքում արդեն մի քանի անգամ հայտնվել Է հիվանդանոցում: Սեպտեմբերի 29-ին կլրանա Բեռլուսկոնիի 85 տարին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր