00:00:00

Դիտարկվել են սակավաջուր տարվա ռիսկերին դիմակայելու միջոցառումները

00:14, 08 մայիս 2018

ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում 2018 թ․ սակավաջուր տարվա համար նախատեսված միջոցառումների վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատուներ և աշխատակիցներ։ Քննարկվող օրակարգային հարցերի շրջանակներում տրամադրվել է տեղեկատվություն Հայաստանի ջրամբարների լցվածության չափերի մասին և արձանագրվել, որ դրանք էականորեն զիջում են 2016 և 2017 թվականներին արձանագրված ծավալներին։ Պատասխանատու կառույցների ներկայացուցիչները ներկայացրել են ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ հաստատված՝ ոռոգման համար շարժական պոմպակայանների ձեռքբերման և հորերի հորատման աշխատանքների ընթացքը։ Մատուցված տեղեկատվության հիման վրա դիտարկվել ու գնահատվել են այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ սակավաջրության պատճառով և նախանշվել են դրանց դիմակայելու միջոցառումները։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր