00:00:00

Քաբուլում երրորդ պայթյունն է որոտացել

23:39, 26 օգոստոս 2021 Աշխարհ

Քաբուլի օդանավակայանի մոտակայքում երրորդ պայթյունն է որոտացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ի թղթակիցը: Զոհերի մասին տվյալներ դեռեւս չեն հաղորդվել: Ավելի վաղ այդ տարածքում երկու պայթյուն է որոտացել, որոնցից մեկը՝ Baron հյուրանոցի մոտակայքում, որտեղ, ըստ ԶԼՄ-ների տվյալների, հավաքվում էին օտարերկրացիներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի քաղաքացիներ: Առաջին պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, այնուհետեւ ականապատ ավտոմեքենա է պայթել: Պայթյունի պահին օդանավակայանում ռուսներ չեն եղել, հայտնել են ԱԳՆ-ից: Զոհվել են մոտ 60 աֆղանստանցիներ եւ 10 ամերիկացի զինվորականներ: Տուժել է մոտ 150 մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր