00:00:00

Ղազախստանի հարավում զորամասի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ավելի քան 30 մարդ Է տուժել

21:09, 26 օգոստոս 2021 Աշխարհ

Արտակարգ իրավիճակների դեպարտամենտի շուրջ 30 աշխատակիցներ եւ զինծառայողներ վիրավորվել են զորամասի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել Է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտը: Ժամբլի մարզի վարչակազմի մամուլի ծառայությունը նույնպես հայտնել է, որ պայթյունի հետեւանքով ավելի քան 30 մարդ Է տուժել: «Թարազա քաղաքի թիվ 1 քաղաքային հիվանդանոց տարբեր վնասվածքներով 32 մարդ է տեղափոխվել», - ասված է հաղորդագրության մեջ: Ինչպես ճշտել են մամուլի ծառայությունում, զորամասը գտնվում է Բայզակի շրջանի Քայնար գյուղի մերձակայքում: «250 բնակիչ ունեցող Քայնար գյուղը գտնվում է [զորամասից] մեկ կիլոմետրից պակաս հեռավորության վրա։ Սկսվել է բնակչության տարհանումը։ Այրվում է զինամթերքի պահեստը: Տեղեկություններ կան երկու խոշոր պայթյունների եւ տուժած ԱԻ դեպարտամենտի մեկ աշխատակցի մասին», - նշվում Է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր