Մայիսի 8-ին Հայաստանը կունենա նոր ժողովրդական ու սիրված առաջնորդ: Արդեն պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվելու է վարչապետ և լինելու է վերջին 20 տարվա միակ լեգիտիմ ղեկավարը:
Քաղաքական իրավիճակը հրապարակից տեղափոխվում է կառավարության կաբինետ և Փաշինյանն արդեն բախվելու է ամենակարևորի՝ կադրերի ընտրության առաջ:
Հասարակությունը Փաշինյանից մեծ սպասելիքներ ունի: Քաղաքացիների սպասելիքները արդարացնելու համար Նիկոլ Փաշինյանը պետք է կատարի ճիշտ նշանակումներ:
Նոր նախարարները, մարզպետները կառավարությանն առնթեր մարմինների ղեկավարները տարբեր ոլորտների այլ ղեկավարները պետք է լինեն այն մարդիկ, որոնք երբևէ որևէ կոռուպցիոն, սկանդալային, հանցավոր տարատեսակ միջադեպերի մեջ ներգրավվածություն չեն ունեցել:
Հենց այստեղ սկսվում է խնդիրները: Ովքեր են լինելու նորանշանակ պաշտոնյաները: Փաշինյանը պետք է ընտրություն կատարի նախկին պաշտոնյաների և «ազգային կադրային բանկից»: Այլ պարագան կնշանակի պարտություն: Կարծում եմ, որ այլ տարբերակը՝ ներկա պաշտոնյաներին իրենց պաշտոններին թողնելը կտանի պարտության:
Կարծես թե մոտենում է թաղայյին խուժանների և նրանց հանցավոր խմբերին օժանդակող տարբեր տրամաչափի լոբիստների առաջխաղացումը: Սա ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է, որն իր հետ բերում է հեղափոխական ալիքը:
Քաղաքացիները տարիներ շարունակ տեսել են այս նույն պաշտոնյաների ոչ պրոֆեսիոնալ կառավարումն ու երկիրն այսպիսի ծայրահեղ մակարդակի հասցնելը:
Առաջիկա մի քանի ամիսը Նիկոլ Փաշինյանը լուրջ՝ շատ լուրջ պարտականություն ունի կատարելու: Հայաստանը, հայը, պետությունը սպասելու ժամանակ չունի: Մեզ պետք են նոր ու արմատական փոփոխություններ, որոնք պետք է կատարվեն պրոֆեսիոնալների ճիշտ ընտրությամբ:
Իրավապաշտպան Սամվել Մկրտչյան
«Համայնք և իրավունք» ՀԿ նախագահ