00:00:00

Թուրքիայում դատախազը պահանջում է Էրդողանին «վիրավորելու» համար 4 տարվա ազատազրկման ենթարկել 83-ամյա դերասանին

23:48, 25 օգոստոս 2021 Աշխարհ

Թուրքիայում դատախազը պահանջում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «վիրավորելու» համար 4 տարվա ազատազրկմամբ դատապարտել 83-ամյա դերասանին, հայտնում է Artı Gerçek լրատվական կայքը: Ջենկո Էրկալի դեմ մեղադրանքը հիմնված է սոցիալական ցանցերում 2016 թ. երեք գրառումների վրա, որոնք ենթադրաբար ուղղված են Թուրքիայի առաջնորդի դեմ։ «Իմ գրառման մեջ վիրավորանք չկար»,- ասել է 83-ամյա դերասանը: «Եթե մեղադրանքն ընդունվի, ես կպաշտպանեմ ոչ միայն ինքս ինձ, այլեւ (թուրքական) հանրապետության հիմնական արժեքները, ժողովրդավարությունը, մարդկու իրավունքներն ու մտքերի արտահայտման ազատությունը»: Թուրքիայի Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն, նախագահին վիրավորելը հանցագործություն է եւ նախատեսում է առավելագույնը չորս տարվա ազատազրկում: 299-րդ հոդվածով նախատեսված հետաքննությունների եւ դատապարտումների թիվը աճել է 2014-ից ի վեր, երբ Էրդողանը ստանձնեց նախագահի պաշտոնը: 2014-2019 թվականների ընթացքում Թուրքիայի դատախազությունը երկրի նախագահին «վիրավորելու» մեղադրանքով 129 000 մարդու դեմ հետաքննություն է սկսել, մարտին հայտնել է Duvar լրատվական կայքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր