00:00:00

Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների վիճակը ողբալի է. Լավրով

22:19, 25 օգոստոս 2021 Աշխարհ

Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունների վիճակը ներկայում ողբալի է, իսկ շփումները հասցվել են նվազագույնի: «ТАСС» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ բանակցությունների ավարտին կայացած ասուլիսում: «Հատուկ ուշադրություն ենք դարձրել Եվրոպական մայրցամաքին, այդ թվում՝ Ռուսաստանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների ողբալի վիճակին: Բրյուսելի հետ շփումները հասցվել են նվազագույնի ԵՄ քաղաքականության հետևանքով, որն ուղղված է Ռուսաստանին զսպելուն»,- ասել է Լավրովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր