00:00:00

ՀԱՈՒՖ-ը հայտարարում է իր անվստահությունը Գոռ Վարդանյանին, պահանջելով՝ հրաժարական

04:38, 02 մարտ 2018 Սպորտ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՒՇՈՒ-ի ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Վերջերս պարզ դարձավ, որ առանց Հայաստանի Ավանդական Ուշուի ֆեդերացիայի /ՀԱՈՒՖ/ համաձայնության, որպես իրավաբանական անձ է գրանցվել Երևան քաղաքի Ուշու-ի ֆեդերացիան: Քաղաքային ֆեդերացիայի նախագահ է նշանակվել, նույնպես առանց հանրապետական ֆեդերացիայի հետ համաձայնեցնելու, ք.Երևանի Շենգավիթ համայնքի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Արայիկ Աբրահամյանը: Հաշվի առնելով վերոգրյալը, համարում ենք, որ տեղի է ունեցել ք.Երևանի քաղաքապետի օգնական Գոռ Վարդանյանի կողմից վերոգրյալ հարցերի վերաբերյալ կամայական մոտեցում և պարտադրանքի քաղաքականություն, ինչը ապացուցում է, որ Գ.Վարդանյանի նման գործելակերպի միտումը մարտարվեստների դաշտում առաջացնել պառակտում և ստեղծված իրավիճակը ծառայեցնել իր սեփական, նեղ և նենգ շահերին: Վստահ ենք, որ ք.Երևանի քաղաքապետը ցուցում չի տվել Գ.Վարդանյանին դիտավորությամբ գործել ի վնաս հանրապետական ֆեդերացիաներին և ստեղծել իրավաբանական անձ հանդիսացող քաղաքային ֆեդերացիաներ, որոնք ի սկզբանե դատապարտված են դառնալ անվերահսկելի փուչիկներ, էլ ավելի ավելացնելով խառնաշփոթը մարտարվեստների դաշտում: Ելնելով վերոշարադրվացիծ, ՀԱՈՒՖ-ը հայտարարում է իր անվստահությունը Գոռ Վարդանյանին ,ՊԱՀԱՆՋԵԼՈՎ ԻՐ ԱՆՀԱՊԱՂ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ, չի ճանաչում ք.Երևանի ուշուի ֆեդերացիան և արգելում է ՀԱՈՒՖ-ի բոլոր մարզիչներին ու մարզիկներին մասնակցել ուշուի քաղաքային ֆեդերացիայի միջոցառումներին: Արգելքը շրջանցող մարզիչները և մարզիկները, անկախ իրենց դիրքից և վաստակից, անմիջապես կհեռացվեն ՀԱՈՒՖ-ի կազմից: Դիմում եմ խնդրանքով բոլոր իմ ընկերներին, շահագրգիռ կազմակերպություններին և մեր բողոքը կիսող ֆեդերացիաներին կիսվել այս նյութով:
ՀԱՈՒՖ-ի նախագահ ՏԻԳՐԱՆ ՉՈԲԱՆՅԱՆ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր