00:00:00

Երևանում 44-ամյա տղամարդն ինքնասպան լինելուց առաջ երեք նամակ է թողել՝ կնոջն ու երեխաներին

03:23, 02 մարտ 2018 Իրավական

Մալաթիա վարչական շրջանում հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել. 44-ամյա տղամարդուն գտել են իր տան լոգարանում՝ կախված։ Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 28-ին՝ ժամը 15.50-ի սահմաններում։ Տղամարդն ամուսնացած էր եւ ուներ երեխաներ 5 եւ 10 տարեկան։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նման ծայրահեղ քայլի գնալուց առաջ տղամարդը երեք նամակ է գրել՝ ուղղված կնոջն ու երեխաներին՝ խոստովանելով, թե որքան շատ է սիրում նրանց։ ՀՀ Քննչական կոմիտեից հաստատել են, որ տղամարդը նամակներ թողել է, իսկ կնոջն ուղղված գրության մեջ նաեւ որոշ տեղեկություններ նշել նման քայլի գնալու պատճառների մասին։ Միաժամանակ արձանագրեցին, որ նամակը պարունակում է մասնավոր բնույթի տեղեկություններ, հետեւաբար հրապարակման ենթակա չէ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր