00:00:00

ՀՀԿ-ի չափանիշները՝ նոր վարչապետի համար

02:38, 02 մարտ 2018

ՀՀԿ-ն նոր կառավարության ձևավորման հարց դեռևս չի քննարկել: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Երբ քննարկենք, ավարտենք, թաքուն չենք պահելու, ժողովրդին ներկայացնելու ենք»,-ասաց նա: Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն կայացնելու է այնպիսի որոշում, որը կբխի Հայաստանի շահերից: «Մենք պետք է ընտրենք այնպիսի կառավարություն, այնպիսի վարչապետ, որը լավագույնս կդիմակայի մարտահրավերներին, լավագույնս կղեկավարի ՀՀ գործադիր իշխանությունը, լավագույնս կներկայացնի Ղարաբաղյան բանակցությունների ժամանակ, լավագույնս կներկայացնի Հայաստանը Ռուսաստանի, Իրանի հետ հարաբերություններում»,-ասաց ՀՀԿ խոսնակը: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու իշխանությունները երբևէ չեն հարգում մարտի մեկի զոհերի հիշատակը, նա ասաց, որ Ազգային ժողովում մեկ րոպե լռությամբ Մարտի մեկի զոհերի հիշատակը հարգելը արդեն հարգանքի տուրք էր: Նա նշեց, որ սրանով իշխանությունն իր վերաբերմունքն էր ցույց տալիս, որ Հայաստանն այլևս երբեք չպետք է գնա քաղաքական առճակատման ճանապարհով: «Այլևս երբեք որևէ քաղաքական կամպանիա չպետք է տանի մեր ժողովրդին մերժողականության ատելության, նիհինիզմի քարոզչությամբ, այլ պետք է հասկանանք, որ չկա ընդդիմության ցավ, կա բոլորիս ցավը ու չպետք է միշտ հետ նայենք, պետք է առաջ նայենք»,-ասաց նա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր