00:00:00

Աբսուրդ է, ինչպե՞ս կարելի է նման բան առաջարկել. Շարմազանովը՝ «Երկիր ծիրանիից»

02:27, 02 մարտ 2018

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ «Երկիր ծիրանի» կուսակցության կողմից արված առաջարկն՝ անվանափոխել Վազգեն Սարգսյանի անվան փողոցը, շատ անհաջող ու անհեթեթ է: «Ինչպե՞ս կարելի է նման բան առաջարկել: Վազգեն Սարգսյանը ոչ միայն մեր առաջնորդն է եղել, նա ազգային հերոս է, Վազգեն Սարգսյանը Արցախյան հերոսամարտի խորհրդանիշերից մեկն է»,-հավելեց նա: Շարմազանովը նշեց, որ Վազգեն Սարգսյանը վերկուսակցական ազգային գործիչ է, և աբսուրդ է, որ որևէ մեկի մտքով կարող է անցնել վերանվանել նրա անվան փողոցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր