00:00:00

Ապրիլի 17-25-ին տեղի ունեցած քաղաքացիական անհնազանդության, ոչ բռնի, խաղաղ ցույցերի մասնակիցների իրավունքների խախտումների վերաբերյալ հաղորդումների ընթացքի վերաբերյալ

18:52, 05 մայիս 2018

2018 թ. ապրիլի 17-25-ը քաղաքացիական անհնազանդության, ոչ բռնի, խաղաղ ցույցերի մասնակիցների և դրանք լուսաբանող լրագրողների նկատմամբ ոստիկանների և քաղաքացիական հագուստով անձանց կողմից բռնություն գործադրելու, ինչպես նաև ցուցարարների տեղաշարժը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին 19 հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն: Լրագրողների մասնագիտական գործունեությունը բռնությամբ խոչընդոտելու վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին 2 հաղորդում է ներկայացրել, երկուսով էլ, ըստ ՀՀ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջի, հարուցվել են քրեական գործեր ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, սակայն Կազմակերպությանը քրեական գործ հարուցելու մասին պատասխան չեն տրամադրել: Ցույցերին մասնակցությունը խոչընդոտելու վերաբերյալ հանցագործության մասին 3 հաղորդում ենք ներկայացրել, դրանցից ոչ մեկի վերաբերյալ պատասխան չենք ստացել:
Խաղաղ ցուցարարներին, առանց օրինական հիմքի, բերման ենթարկելու վերաբերյալ հանցագործության մասին 2 հաղորդում է ներկայացվել:
1 հաղորդում է ներկայացվել 2018 թ. ապրիլի 16-ին ոստիկանների կողմից անվտանգության կանոնների խախտմամբ հատուկ միջոցներ կիրառելու վերաբերյալ, որի հետևանքով 46 անձ բեկորային վնասվածքներ ստացավ: Մյուս հաղորդումները վերաբերում են խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանների և քաղաքացիական հագուստով անձանց կողմից բռնություն կիրառելու դեպքերին: Մանրամասները՝ այստեղ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր