00:00:00

5 սխալ, որ թույլ ենք տալիս համբուրվելու ընթացքում

03:08, 20 հուլիս 2021 Ժամանց

Մանկության տարիներին շատերին հետաքրքրում էր այն հարցը, թե ինչպես են մարդիկ կարողանում համբույրի ընթացքում չխեղդվել, և արդյոք քիթը խանգարում է դրան: Հիմա մենք արդեն գիտենք, որ այն չի խանգարում, սակայն միևնույնն է`  այլ սխալներ ենք թույլ տալիս: Չափից շատ լեզու Ոչ թե դա ընդհանրապես չպետք է լինի, այլև պետք չէ այն խոթել ձեր զուգընկերոջ բերանի մեջ, կարծես նա պատրաստվում է տեղափոխվել այնտեղ: Լեզուն պետք է լինի համեմունք, ոչ թե հիմնական ուտեստ: Երբ դա չափազանց շատ է, ձեր զուգընկերոջ մոտ կարող է զգացողություն առաջանա, թե մեդուզա է ծամում: Լրացրեք ձեր համբույրը` լեզվով հպվելով ձեր զուգընկերոջ լեզվին ու շրթունքներին: Թքի ծով Նուրբ պահ է, ինչ խոսք: Համբույրից առաջ պետք է խուսափել թքարտադրություն հրահրող սնունդից: Կիտրոններին նույնիսկ չնայեք: Պետք չէ նաև սոված մնալ, որովհետև սնունդ տեսնելու հետո օրգանիզմդ անմիջապես սկսելու է ազդակներ ուղարկել քեզ, որ ուտելու կարիք ունես: Ատամների կրճտոց Այդ սարսափելի կերամիկական ձայնը, երբ ատամները հարվածում են իրար - բռռռռ: Գրեթե նույնքան տհաճ է, որքան ափսեի վրա պատառաքաղով պատահաբար արած կրճյունը: Դրանից խուսափելու համար պարզապես հեռու պահեք ձեր ատամները: Մի համբուրեք այնպես, որ կարծես փորձում եք տորթի հսկայական կտոր կծել: Լայն բացած աչքերով Սա, իհարկե, ճաշակի խնդիր է, բայց ոմանց համար համբուրելն այն մարդուն, ով անթարթ աչքերով նայում է քեզ, մի քիչ ... ահավոր է թվում: Համբույրի ընթացքում մարդիկ ցանկանում են հանգստանալ, չեն ցանկանում դառնալ մակրո լուսանկարչության օբյեկտ:
Երկչոտ արարք
Չափազանց երկչոտ մի եղեք: Ձեր պասիվությունը կամ անվճռականությունը կարող են ընկալվել որպես համբուրվելու ցանկություն չունենալ, այլ ոչ թե կոկետություն: Արձագանքեք համբույրին, ներգրավվեք, այսպես ասած, գործընթացում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր