00:00:00

«Զվարթնոց» օդանավակայանից Երեւան մտնող ճանապարհի շինությունները կզարդարվեն հայկական սիմվոլիկ պատկերներով

18:48, 05 մայիս 2018

Երեւանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ մեկնարկել է «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանից դեպի Երեւան տանող ճանապարհի վերակառուցման ծրագիրը: Այս համատեքստում մայրաքաղաքի օդային մուտքը հանդիսացող ճանապարհը կստանա ավելի պատշաճ ու ներկայանալի տեսք: Ավելի քան 4,5 կմ երկարությամբ ճանապարհի վրա արդեն իսկ իրականացվում են ինչպես շինարարական, այնպես էլ արտաքին տեսքի բարելավման աշխատանքներ: Ճանապարհի վրա գտնվող ավելի քան 430 շինություններ կենթարկվեն արտաքին վերանորոգման՝ նախապես մշակված դիզայներական նախագծի համապատասխան: Շինությունները կզարդարվեն նաեւ հայկական սիմվոլիկ պատկերներով: Վերանորոգման կենթարկվեն նաեւ ճանապարհաբաժան մետաղական կոնստրուկցիաները: Դրանց չափսերը ավելի կմեծացվեն՝ առանձնացնելով արագընթաց ճանապարհը բնակելի հատվածից, ինչպես նաեւ կստանան հայկական մշակույթին համապատասխան դիզայներական լուծումներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր