Հարգելի՛ գործընկերներ,
լրատվամիջոցներից մեկն այսօր բացահայտ ապատեղեկատվություն է տարածել Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված գնումներից մեկի վերաբերյալ: Տեղեկացնում ենք, որ «ԵՔ-ԲՄԱՊՁԲ-18/11» ծածկագրով կազմակերպված գնման մրցույթի շրջանակում հաղթող է ճանաչվել ոչ թե «Ձևավորում» ՓԲԸ-ն, այլ «Ֆիոնա Ֆլորա» ՍՊԸ-ն, որի հետ 13.03.2018 թվականին կնքվել է «ԵՔ-ԲՄԱՊՁԲ-18/11» ծածկագրով ապրանքի գնման պայմանագիր, որը հրապարակվել է Երևանի քաղաքապետարանին պաշտոնական կայքում:
Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ«Ձևավորում» ՓԲԸ-ն, որը տվյալ լրատվամիջոցի կողմից ներկայացված է որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն(ՍՊԸ), իրականում փակ բաժնետիրական ընկերություն է, որի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Երևամ համայնքին:
Հորդորում ենք այսուհետ ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ, տվյալ դեպքում նաև բացահայտ ապատեղեկատվություն տարածելուց:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչություն