00:00:00

ՇՊՀ ուսանողները ռեկտորի հրաժարականի բացակայության դեպքում բուհում նստացույց կիրականացնեն

18:12, 05 մայիս 2018

Շիրակի պետական համալսարանի դիմաց բողոքի ակցիան շարունակվում է: Քիչ առաջ ռեկտոր Սահակ Մինասյանը բուհի դիմաց փորձեց խոսել ցուցարարների հետ և պատասխանել նրանց մեղադրանքներին: Մինասյանը հայտարարեց, որ լինելով ՀՀԿ անդամ, բուհը չի քաղաքականացրել: «Լինելով ՀՀԿ անդամ՝ հայտարարում եմ, որ բուհը քաղաքականացնելու առումով ոչ մի քայլ չեմ արել», - նշեց նա: Մինչդեռ ցուցարարները չցանկացան լսել ռեկտորին՝ պահանջելով նրա հրաժարականը: ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի որոշմամբ աշխատանքից ազատված դասախոս Հովհաննես Խորիկյանը հայտարարեց, որ մինչև ժամը 14:00-ն իրենք կսպասեն ռեկտորի հրաժարականին: «Դրանից հետո մեր հետագա գործողությունների մասին կհայտնենք», - նշեց նա: Ուսանողներից մեկն էլ նշեց, որ եթե ռեկտորը հրաժարական չտա, ապա իրենք կմտնեն բուհ ու նստացույց կիրականացնեն:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր