00:00:00

Արցախի Մարտունու շրջանի որոշ համայնքներում ցանքսերը կարկտահարվել են

16:01, 05 մայիս 2018

Արցախի Մարտունու շրջանի որոշ համայնքներում ցանքսերը կարկտահարվել են: Արցախի գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ Արցախի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը, ԳՆ աշխատակազմի բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության բաժնի մասնագետները եւ Մարտունու շրջվարչակազմի գյուղբաժնի պատասխանատուները մայիսի 2-ին աշխատանքային այցով եղել են Մարտունու շրջանի Վազգենաշեն, Նորշեն, Հացի համայնքներում՝ նախօրեին տեղացած կարկուտից տուժած տարածքներն ուսումնասիրելու նպատակով: Հետազոտությունների արդյունքում արձանագրվել է շուրջ 150 հա կարկտահարված գյուղատնտեսական նշանակության տարածք (աշնանացան եւ գարնանացան հացահատիկային մշակաբույսեր, բազմամյա տնկարկներ), հասցված վնասների աստիճանները տարբեր են՝ 30-ից մինչեւ 100 տոկոս: Այցի ընթացքում ուսումնասիրվել են Մարտունու շրջանում աշնանացան եւ գարնանացան ցանքսերի վիճակը, դիտարկվել վերջերս իրականացված հրդեհականխարգելիչ միջոցառումների արդյունքները. դիտարկումներն այս ոլորտում կիրականացվեն նաեւ հանրապետության մյուս շրջաններում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր