00:00:00

Պուտինը և Փաշինյանը հնարավոր է հանդիպեն մայիսի 14-ին

15:42, 05 մայիս 2018

Չի բացառվում, որ  ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպեն մայիսի 14-ին. գրում է Sputnik Армения-ն: Բանն այն է, որ այդ օրը Սոչիում կկայանա Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, որին կմասնակցեն անդամ պետությունների ղեկավարները: «Եթե Փշաինյանի վարչապետ դառնալը կայացած փաստ համարենք, ապա, այո, մենք չենք բացառում, որ մայիսի 14-ին նա հանդիպի ՌԴ նախագահի հետ»,- ասել է Փաշինյանի մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանը Sputnik Армения-ին: Հիշեցնենք, որ վարչապետի ընտրությունը կկայանա մայիսի 8-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր