00:00:00

«Ելքի» համար անհասկանալի է, թե ինչու իշխանությունը թույլ տվեց «մարտի 1-ի» քննարկումը

00:28, 02 մարտ 2018

Յոթ տարի առաջ Շարմազանովը հայտարարեց, որ Մարտի 1-ի էջը փակված է, դրանից հետո մեր ամբողջ գործունեությունն ուղղված է եղել դրան, որպեսզի ցույց տանք, որ Մարտի 1-ի էջի փակված չէ. այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Յոթ տարի առաջ նրանք հայտարարում էին Մարտի 1–ի էջը փակված լինելու մասին, և մենք այսօր կարող ենք արձանագրել, որ այդ էջը փակված չէ: Եթե ասեք, որ կար ռեալ շանս իշխանությունը փոխելու և այդ շանսը չիրացվեց, այդտեղ գուցե մտածելու բան կա»,-ասաց Փաշինյանը: Ի դեպ, Փաշինյանն ընդգծեց, որ իշխանության որոշումը՝ թույլ տալ խորհրդարանում ծավալել քննարկում մարտի մեկի թեմայով, անհասկանալի է: «Պետք է հասկանալ, թե դրանով ինչ խնդիր են ուզում լուծել իշխանությունները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր