00:00:00

Վաչե Տերտերյանը ներկայացրել է նախարարության արձանագրած ձեռքբերումները

15:05, 05 մայիս 2018

ՏԿԶ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը  «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրողների հետ հանդիպմանը մանրամասն ներկայացրել է նախարարության կողմից որդեգրված գործունեության հիմնական ուղղությունները, կատարվող աշխատանքների ընթացքը, վարչատարածքային բարեփոխումների արդյունքները, ինչպես նաև տարածքային կառավարման բնագավառում արձանագրված ձեռքբերումները։ Մասնավորապես, նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը տեղեկացրել է, որ տեղական ինքնակառավարման բնագավառում շուրջ 465 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով  52 համայնք: Ներկայումս հանրապետության համայնքների ընդհանուր թիվը կազմում է 502, դեռևս չխոշորացված համայնքների թիվը կազմում է 450:  Խոշորացված փնջում ներառված համայնքների թիվը միջինացված կազմում է  8,9, իսկ փնջի բնակչության միջինացված  թիվը՝ 12.560 (նախկինում  բնակչության միջինացված թիվը կազմում էր` 4517):  Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգեր են ներդրվել թվով 18 խոշորացված համայնքներում: Ընդհանուր առմամբ` նման էլեկտրոնային համակարգեր շահագործվում են հանրապետության 502 համայնքներից մոտ 400-ում: Թվով 14 համայնքներում ստեղծվել են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ՝ «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն քաղաքացիներին առավել որակյալ հանրային ծառայություններ մատուցելու նպատակով: ՔՍԳ-ներ են գործում ՀՀ 29  համայնքներում, որոնցից 12-ը՝ խոշորացված համայնքների վարչական կենտրոններում: Խոշորացված 18 համայնքներում  ԱՄՆ ՄԶԳ, Շվեյցարական զարգացման գործակալության դրամաշնորհների, ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ,   Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվում են ենթակառուցվածքների ամրապնդմանն ուղղված ներդրումային ծրագրեր` 10,86 մլն դոլարին համարժեք դրամ միջոցներով: Ընդհանուր առմամբ` ԱՄՆ ՄԶԳ-ի և ՇԶԳ ֆինանսավորմամբ մոտ 5,3 մլրդ  դրամ  միջոցների  հաշվին ՀՀ  համայնքների համար ձեռք են բերվել  96 միավոր շինարարական և սպասարկող տեխնիկա, 47 միավոր գյուղատնտեսական նշանակության տեխնիկա, 53 միավոր կցորդներ և օժանդակ սարքավորումներ, մոտ 2000 միավոր սարքավորում և 1200 միավոր գույք, կառուցվել են ծածկարաններ, հարթակներ, կայանատեղիներ  և կանգառներ: Վ.  Տերտերյանը հատկապես կարևորել է համայնքային սեփական եկամուտների դինամիկ աճը, համաձայն որի`  2018 թվականի ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ համայնքների բյուջեների սեփական եկամուտների տարեկան պլանը կազմել է 43,563.1 մլն դրամ, առաջին 4 ամսվա ծրագիրը նախատեսվել է` 12,918.0 մլն դրամ, փաստացի հավաքագրվել է 12,511.6 մլն դրամ, կատարողականը`96.9%: 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ սեփական եկամուտների փաստացի հավաքագրումն  աճել է` 19.3 %-ով, կամ 2,024.3 մլն դրամով (առանց Երևան քաղաքի աճել է` 26.4 %-ով, կամ 1,108.8մլն դրամով): 2018 թվականին կանխատեսվում է  սեփական եկամուտների աճ շուրջ 12 %-ով  կամ 43,563.1 մլն դրամ: ՀՀ համայնքներին սուբվենցիայի տրամադրման գործընթացի շրջանակներում ՀՀ մարզպետարանների և համայնքների կողմից ներկայացված թվով 150 ծրագրային հայտերից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած երեք նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել թվով 84 ծրագիր, որոնց իրականացման համար ներկայումս ընթանում է մրցութային գործընթացը: Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը:  84 ծրագրերի ընդհանուր գումարը կազմում է 3.35 մլրդ դրամ, որից համայնքների կողմից ֆինանսավորումը կազմում է 1,72 մլրդ ՀՀ դրամ, մասնավոր հատվածի համաֆինանսավորումը՝ 188 մլն ՀՀ  դրամ, իսկ պետբյուջեից տրամադրվող սուբվենցիայի ծավալը՝ 1,45 մլրդ ՀՀ դրամ:    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր