00:00:00

ԵԱ. Գառնիկ Հովհաննիսյանը և Ալբերտ Վարդանյանը պարտվել են բրոնզե մեդալի համար գոտեմարտում

03:56, 04 հուլիս 2021 Սպորտ

Գառնիկ Հովհաննիսյանը (55 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ) չեն կարողացել մեդալ նվաճել Գերմանիայի Դորդմունդ քաղաքում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որին Հայաստանի թիմը մասնակցում է 10 ըմբիշով: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Գառնիկ Հովհաննիսյանը պարտվել է ռումինացի ըմբիշի (2:9), իսկ Ալբերտ Վարդանյանը՝ հունգարացի մրցակցի (1:1): Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ է մնացել միայն Շանթ Խաչատրյանը (67 կգ), որը հուլիսի 4-ին կանցկացնի սփոփիչ գոտեմարտ: 2 հաղթանակ տանելուց հետո Խաչատրյանը քառորդ եզրափակիչում պարտվել է թուրք մրցակցի, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր