00:00:00

Դատավորների ընդհանուր ժողովը ընտրել է 2017 թ. լավագույն դատավորներին

23:59, 01 մարտ 2018 Իրավական

ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նախագահությամբ, պարգևատրել է «Տարվա լավագույն դատավոր» անվանակարգում հաղթող ճանաչված դատավորներին: Այս տարի ժողովի ընթացքում մրցանակներ են հանձնվել տասը դատավորի: 2017 թվականի «Տարվա լավագույն դատավոր» են ճանաչվել՝ Քաղաքացիական գործեր քննող դատավորներից՝ Երևան քաղաքաի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Աննա Փիլոսյանը, Նորա Կարապետյանը, Արթուր Ստեփանյանը, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը: Քրեական գործեր քննող դատավորներից՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր  Ռոբերտ Պապոյանը, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Սարգսյանը, Արսեն Սարդարյանը, Նապոլեոն Օհանյանը: Վարչական դատարանից լավագույնն է ճանաչվել դատավոր Մերի Համբարձումյանը:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31